Որքա՞ն է վճարվում աշխատողին պատճառված վնասի հատուցման համար

Աշխատանքային իրավահարաբերություններում քիչ չեն այն դեպքերը, երբ, օրինակ, իր աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատողը ստանում է կյանքի և առողջության հետ կապված վնաս, որը ենթակա է փոխհատուցման ՀՀ կառավարության № 579 որոշմամբ սահմանված կարգով:

Ըստ վերոնշյալ որոշման 2-րդ կետի` վնասը տուժողին փոխհատուցվում է դրամով` նրա այն աշխատավարձի չափով, որից նա զրկվել է խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման պատճառով աշխատունակությունը լրիվ կամ մասնակիորեն կորցնելու հետևանքով: Տուժողի մահվան դեպքում վնասի փոխհատուցում ստանալու իրավունք ունեն նրա խնամքի տակ գտնված անաշխատունակ անձինք (այդ թվում նրա` մահից հետո ծնված երեխան), ինչպես նաև տուժողի այն ծնողը, ամուսինը, ընտանիքի այլ անդամը, որը չի աշխատում և տանում է նրա 8 տարին չլրացած երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքը:

Հաշվարկված վնասի փոխհատուցման չափը չի կարող պակաս լինել ՀՀ նվազագույն ամսական աշխատավարձի (55.000 դրամ) 20 տոկոս գումարի (11.000 դրամ) և դրա նկատմամբ հաշվարկված աշխատողի աշխատունակության կորստի աստիճանով հաշվարկված գումարի հանրագումարից:

Տուժողի մահվան դեպքում վնասի փոխհատուցումը դրա իրավունքն ունեցող անձանց կատարվում է անչափահասներին` մինչև 16 տարին (սովորողներին` մինչև 18 տարին) լրանալը, 60 տարին լրացած տղամարդկանց և 55 տարին լրացած կանանց` ցմահ, հաշմանդամներին` նրանց հաշմանդամ ճանաչելու ամբողջ ժամանակաշրջանում: Կերակրողի մահվան դեպքում մինչև նրա 8 տարեկան երեխայի, եղբոր, քրոջ կամ թոռան խնամքը տանող չաշխատող անձանց` մինչև խնամքի տակ գտնվողի 8 տարին լրանալը (սույն կանոնների 4-րդ կետ):

Վնասի փոխհատուցումը կատարվում է ամենամսյա վճարումների ձևով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել