«ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր զինծառայող զինվորական երդում է տալիս անհատապես և հաստատում է այն սեփական ստորագրությամբ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի երդումը ունի հետևյալ բովանդակությունը.
Ես` _____________________________________________________,
ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր երդվում եմ` անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս` Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:
Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ:
Ստորագրություն