Միջազգային օդանավակայաններով ՀՀ ժամանած անձինք, մինչև մաքսային սահմանը անցնելը, օդանավակայաններում գտնվող անմաքս խանութներում, հնարավորություն են ստանում կատարել գնումներ, որոնց համար մաքսային սահմանը անցնելու ժամանակ չի պահանջվում մուծել որևէ մաքսային վճար:
ՀՀ կառավարությունը ընդունել է № 844 որոշումը, որտեղ նշվում է անմաքս առևտրի խանութներում իրականացվող գնումների կազմակերպման գործունեության մասին և այլն:
Անմաքս առևտրի խանութների առևտրի սրահներից (duty free shop) ապրանքներ գնելու իրավունք ունեն՝
1) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձինք.
2) ՀՀ ժամանող ֆիզիկական անձինք: ՀՀ միջազգային օդանավակայաններով Հայաստանի Հանրապետություն ժամանած ֆիզիկական անձինք, եթե մինչև մաքսային սահմանն անցնելն օդանավակայանում գտնվող անմաքս առևտրի խանութներից որևէ գնում չեն կատարել, ապա իրավունք ունեն ժամանման պահից 24 ժամվա ընթացքում վերադառնալու անմաքս առևտրի խանութներ և կատարելու գնումներ.
3) տվյալ անմաքս առևտրի խանութի գործունեության վայրի մաքսային հսկողության գոտու տարածքով Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ անցնող ֆիզիկական անձինք և այլն:
Անմաքս առևտրի խանութներից գնումներ կատարող անձը պարտավոր է ներկայացնել անմաքս առևտրի խանութից առևտուր կատարելու իրավունքը հաստատող փաստաթուղթ: Անմաքս առևտրի խանութներում առևտուրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով:
Կազմակերպիչն անմաքս առևտրի խանութներում կարող է առևտուրն իրականացնել ինչպես կանխիկ դրամով, այնպես էլ` չեկերով, վճարային քարտերով և այլն: