Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր վարորդական վկայական ստանալու համար

Այժմ հաջող հանձնելով մեկ տեսական եւ արդեն մեկ գործնական քննություններ քաղաքացին կարող է վարորդական վկայական ստանալ:

ՀՀ կառավարության 2008 թվականի N 1158-Ն որոշման համաձայն՝ վարորդական վկայական ստանալու համար պարտադիր պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1. Դիմում

2. Անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, վերջինիս դեպքում` հաշվառման (փաստացի բնակության) վայրի նշումով տեղեկանքի հետ միասին

3. Քննություն ընդունելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր

4. Գործնական քննություն ընդունելու համար օրենքով սահմանված ծառայության վճարի վճարման անդորրագիր

5. Վարորդական իրավունքի վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել