Համայնքի ղեկավարի որոշմամբ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող` օրինական ճանաչված կառույցների նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում օրինականացման լիազոր մարմնի կողմից տվյալ կառույցը` համապատասխան գներով, իսկ դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասը` կադաստրային արժեքով ձեռք բերելու համար գրավոր առաջարկություն է արվում կառույցն իրականացրած անձին:
Վերոհիշյալ կառույցների ուղղակի վաճառքը կատարվում է ՀՀ կառավարության № 912-Ն որոշման 35-րդ կետով սահմանված հետևյալ գներով`
ա) բնակելի տների, այգետնակների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 30-ապատիկի չափով`30,000 դրամ
բ) հաuարակական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար՝ բազային տուրքի 90-ապատիկի չափով`90,000 դրամ
գ) տնտեuական և oժանդակ շինությունների, ինչպես նաև արտադրական նշանակության կառույցների յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 20-ապատիկի չափով`20,000 դրամ
դ) օրինականացված ավտոտնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման շինությունների օտարման դեպքում` յուրաքանչյուր մեկ քառ. մետրի համար` բազային տուրքի 10-ապատիկի չափով`10,000 դրամ
զ) պետական կամ համայնքային սեփականության հողամասերում ինքնակամ կառույցներ համարվող ավտոտնակների, կրպակների, տաղավարների և այլ համանման ինքնակամ շինությունների օրինականացման ու տնօրինման դեպքերում` վերջիններս ու դրանց պատկանյալ համապատասխան հողամասը վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում` համայնքի ավագանու կողմից սահմանված վարձավճարներով:
Եթե կառույցն իրականացնող անձը հրաժարվում է գնել տվյալ գույքը, ապա նա, համապատախսխան մարմնի առաջարկով, ձեռք է բերում վարձակալության իրավունք, սակայն վերջին առաջարկից էլ հրաժարվելու դեպքում այդ գույքը վաճառվում կամ օգտագործման է տրվում հրապարակային սակարկություններով՝ աճուրդի կամ մրցույթի ձևով: