Իրազեկում այս տարվա սոցիալական փաթեթից օգտվողներին

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ հաստատվում է սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգը:

2015 թվականին ծրագրի շրջանակներում բժշկական կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են`

1. շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության համար` տվյալ կազմակերպության կողմից գրանցված` 18 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության թվի և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված` ըստ տարածաշրջանների դիֆերենցված մեկ բնակչի հաշվով նորմատիվի արտադրյալով.

2. հիվանդանոցային բժշկական օգնության համար` 2014 թվականի ընթացքում բժշկական կազմակերպությունների կողմից ծրագրի շրջանակներում փաստացի կատարված աշխատանքների ծավալների համամասնությամբ.

3. դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համար` 2014 թվականին «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրով բժշկական կազմակերպությունների կողմից փաստացի կատարված աշխատանքների ծավալների համամասնությամբ:

Առավել մանրամասն անվճար բժշկական օգնության և ֆինանսավորման կարգին կարող եք ծանոթանալ որոշման 2-րդ գլխում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել