Քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածը սահմանում է, որ առանց պետական գրանցման, հաշվառման կամ հատուկ թույլտվության (լիցենզիա) մասնավոր բժշկականկամ դեղագործական գործունեությամբ զբաղվելը, եթե դա անզգուշությամբ վնաս է պատճառել մարդու առողջությանը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երեքհարյուրապատիկի չափով՝300.000 ՀՀ դրամ, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Կեղծ դեղեր պատրաստելը կամ իրացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Նույն արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: