Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթեր (կանոնավոր, ոչ կանոնավոր, չարթերային) իրականացնող օդանավեր շահագործող ընկերություններին (ավիաընկերություններին) մատուցվող հետևյալ ավիացիոն ծառայությունների փողային գնանշումները կարող են կատարվել արտարժույթով`
ա) օդանավերի ուղեկցման ծառայություններ, թռիչքի, վայրէջքի և լուսավորման, կանգառների կառավարման, շարժական և մեխանիկական սանդուղքների ներդրման և գործարկման, տելեսկոպ կամուրջի, օդանավերի վերգետնյա սպասարկման ծառայություններ (այդ թվում` օդանավեր քարշակելու ծառայություն).
բ) ուղևորի, ուղեբեռի, բեռի և փոստի վերգետնյա սպասարկում և հաշվառում.
գ) ավիացիոն անվտանգության և օդանավերի պահպանման ծառայություններ.
դ) օդանավերի կոմունալ ծառայություններ.
ե) վառելիքի և հեղուկների մատակարարում.
զ) հատուկ անիվավոր փոխադրամիջոցներով մատուցվող ծառայություններ.
է) Հայաստանի Հանրապետության օդային տարածքով անցնող միջազգային օդային մայրուղիներով տարանցիկ և Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ չվերթող օդանավերին մատուցվող աերոնավիգացիոն ծառայություններ.
ը) Հայաստանի Հանրապետության օդանավակայանների 20 կմ շառավղով շրջակայքում իրականացվող թռիչք-վայրէջքի փուլում մատուցվող աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ:
Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից կամ
Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթեր իրականացնող օդանավեր շահագործող ընկերությունների կողմից մատուցվող ուղևորների, բեռի և փոստի փոխադրման ծառայությունների փողային գնանշումները համակարգչային բազայում կարող են իրականացվել արտարժույթով: