Եթե ցանկանում եք ստանալ բանկային հաշվից քաղվածք

Բանկային ավանդների ներգրավման մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` բանկը պարտավոր է առնվազն երեսնօրյա պարբերականությամբ ավանդատուին տրամադրել ավանդատուի՝ բանկում առկա յուրաքանչյուր հաշվի վերաբերյալ հաշվի քաղվածք, որում հստակ և առանց որևէ շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող ձևակերպումների ներկայացվում են`
1) յուրաքանչյուր օրվա կտրվածքով հաշվի դեբետագրումները, կրեդիտագրումները և հաշվի մնացորդը.
2) վաստակած տարեկան տոկոսային եկամտաբերության չափը.
3) ստացված տոկոսի գումարը.
4) գանձված սակագները և տուժանքները.
5) հաշվետու ժամանակաշրջանի օրերի քանակը:

Բանկը պարտավոր չէ ավանդատուին հաշվի քաղվածք տրամադրել, եթե հաշվետու ժամանակաշրջանում բանկը տվյալ հաշիվը չի դեբետագրել կամ կրեդիտագրել:

Ավանդատուի պահանջով բանկը պարտավոր է հնգօրյա ժամկետում ավանդատուին տրամադրել բանկում առկա հաշվի վերաբերյալ հաշվի քաղվածք՝ բանկի հայտարարած սակագներով:

Տարեկան տոկոսային եկամտաբերությունը, վաստակած տարեկան տոկոսային եկամտաբերությունը և տոկոսի տարեկան դրույքաչափը կլորացվում են առնվազն մինչև մեկ հարյուրերորդականը (0.1%):

Քաղվածքները ավանդատուին տրամադրվում են գրավոր եղանակով՝ փոստային կապի միջոցով, բացառությամբ այն դեպքի, երբ ավանդատուն իր գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա հրաժարվել է հաշվի քաղվածքները փոստային կապի միջոցով ստանալու իրավունքից՝ հաշվի քաղվածքները էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում առձեռն ստանալու պայմանով:

Հաշվի քաղվածքները էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով կամ բանկի տարածքում առձեռն ստանալու ավանդատուի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն առ ոչինչ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել