Ցուցարարները փակեցին փողոցը, վարչապետին վիրավորեցին և նստացույց սկսեցին

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր փակել էին Կառավարության հարակից Տիգրան Մեծ-Նալբանդյան փողոցների խաչմերուկը: Նրանք պահանջում են անհապաղ փոխանցել իրենց աշխատավարձերը:

Իսկ կառավարության նիստի ժամանակ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ասաց, որ առաջիկա մեկ-երկու օրվա ընացքում «Նաիրիտ» գործարանի աշխատողների աշխատավարձերի պարտքերը ամբողջությամբ կփակվեն:

Դրսում հավաքված ցուցարարները փողոցը փակեցին մի քանի րոպեով և մոտեցան գործադիրի շենքի դիմաց, նրանք հայտարարեցին, որ չեն հավատում կառավարությանը, հնչեցին վանկարկումներ՝ Հովիկ Աբրահամյանի հասցեին. «սուտասան վարչապետ», իսկ վերջում ակցիայի մասնակիցները որոշեցին նստացույց իրականացնել, քանի դեռ իրենց աշխատավարձի պարտքը չի մարվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել