Անվճար բուժում և դեղերի տրամադրում շաքարային դիաբետով հիվանդներին

ՀՀ առողջապահության նախարարի N 47-Ն հրամանի համաձայն՝ Պոլիկլինիկաներում (այդ թվում` բուժմիավորումների, բժշկական կենտրոնների պոլիկլինիկական ստորաբաժանումներում), գյուղական առողջության կենտրոններում, գյուղական բժշկական ամբուլատորիաներում, առողջության առաջնային պահպանման կենտրոններում (ներառյալ նրանց կազմում գործող բուժակ-մանկաբարձական կետերում) և ընտանեկան բժիշկների անհատական կամ խմբային անկախ պրակտիկաներում էնդոկրին համակարգի (այդ թվում՝ շաքարային և ոչ շաքարային դիաբետով) հիվանդների բուժման կազմակերպումը և բուժումը իրականացվում է անվճար` բնակչության բոլոր խմբերի համար:

Պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների էնդոկրինոլոգիական կաբինետների բժիշկների միջոցով իրականացվում է էնդոկրինոլոգիական հիվանդների մասնագիտական խորհրդատվությունը և բուժման կազմակերպումը, այդ թվում.
1) առաջնակի ինսուլինի ներարկման անհրաժեշտություն ունեցող հիվանդների ախտորոշման հաստատման և ինսուլինի դոզավորման նպատակով մասնագիտացված (երկրորդային) բժշկական կազմակերպություններ (հիվանդանոցներ կամ ախտորոշիչ կենտրոններ) ուղեգրումը,
2) բուժման կազմակերպումը (վարումը),
3) անհրաժեշտ այլ/լրացուցիչ նեղ մասնագիտական կոնսուլտացիաների կազմակերպումը,
4) անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը,
5) վերականգնողական բուժման կազմակերպումը,
6) առաջին անգամ փորձաքննվող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրումը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին ներկայացումը,
7) ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը:

Շաքարային և ոչ շաքարային դիաբետով հիվանդների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները կազմակերպվում են անվճար` տվյալ պոլիկլինիկական կազմակերպության լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար նախատեսված գումարների շրջանակներում:

Շաքարային դիաբետով բոլոր հիվանդներին, ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություն այցելության դեպքում, անկախ բժշկական ցուցումներից, պետք է իրականացվի ամսվա ընթացքում առնվազն մեկ արյան հետազոտություն (գլյուկոմետրիա), տարեկան մեկ անգամ մեզի ընդհանուր քննություն (գլյուկոզայի և սպիտակուցի որոշմամբ) և ակնահատակի զննում` ակնաբույժի կողմից:

Անհրաժեշտության դեպքում շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման նպատակով առաջնային օղակի մասնագետը (տեղամասային թերապևտը, տեղամասային մանկաբույժը, ընտանեկան բժիշկը) նշանակում է մեկ անվճար գլյուկոմետրիա այն պացիենտին, որի մոտ կասկածվում է շաքարային դիաբետ:

Շաքարային և ոչ շաքարային դիաբետով հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղերը (ինսուլին, հակադիաբեթիկ հաբեր, մինիրին, ադիուրեթին և այլն) տրվում են անվճար, տվյալ հիվանդին վարող բժշկի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել