Ո՞վ կարող է լինել արյան դոնոր

ՀՀ օրենքը մարդու արյան եվ դրա բաղադրամասերի դոնորության եվ փոխներարկումային բժշկական օգնության մասին հայտնում է, որ մարդու արյան դոնորությունը կամավոր գործողություն է:

Արյան դոնոր կարող է լինել 18 տարին լրացած, բժշկական զննություն անցած և դոնորության հակացուցում չունեցող յուրաքանչյուր գործունակ անձ` բժշկի պատճառաբանված եզրակացության հիման վրա: Մարդու համար նախատեսված բժշկական նպատակներով օգտագործվող արյունը կարող է վերցվել միայն մարդուց:

Արյան դոնորից արյուն կամ դրա բաղադրամասեր վերցնելը թույլատրելի է միայն դոնորի առողջությանը վնաս չպատճառելու դեպքում: Արյան դոնորը կարող է արյուն կամ արյան բաղադրամաս հանձնել ոչ շուտ, քան լիազոր մարմնի սահմանած հաճախականությամբ:

Արյան դոնորության ընթացքում արգելվում է որևէ խտրականություն` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել