Կան որոշ մասնագիտություններ, որոնց տիրապետելու համար պարտադիր չէ հիմնական ընդհանուր կրթության առկայությունը: Այդ մասնագիտությունները նախատեսված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց համար:
Մասնագիտությունների նման ցանկը սահմանված է ՀՀ Կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1151-Ն որոշման հավելվածում:
Նրանց մեջ են մտնում այնպիսի մասնագիտական ոլորտները, ինչպիսիք են` արվեստ և դիզայն, մետաղամշակում, մեքենաշինական սարքավորումներ և տեխնոլոգիաներ, ընդհանուր և հատուկ նշանակության սարքեր, սպասարկում, տրանսպորտային միջոցներ, գյուղատնտեսություն, շինարարություն և կենցաղային տնտեսություն, թեթև արդյունաբերություն, պարենամթերքի արտադրություն, անտառային տնտեսություն, քիմիական արտադրություն, և այլն:
Առավել մանրամասն մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ որոշման հավելվածում: