Իրազեկում. զոհվածի ընտանիքներին միանվագ դրամական օգնություն ստանալու մասին

Համաձայն ՀՀ կառավարության N 895-Ն որոշման` միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է զոհվածի ընտանիքին չափահաս անդամներից որևէ մեկի դիմումի հիման վրա, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են զոհվածի մահվանից հետո վեց ամսվա ընթացքում:

Ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի դեպքում միանվագ դրամական օգնությունը նշանակվում և վճարվում է նրա օրինական ներկայացուցչի` ծնողի, որդեգրողի կամ խնամակալի գրավոր դիմումի հիման վրա: Զոհվածի ընտանիքի անդամը միանվագ դրամական օգնությունը նշանակելու համար զոհվածի վերջին բնակության վայրի տարածքային բաժին է ներկայացնում՝

1) դիմում, որի մեջ նշվում են՝
ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն, բանկային հաշվի համարը (խնամակալի դիմելու դեպքում` երեխայի անվամբ բացված), ազգակցական կապը զոհվածի հետ,
բ. զոհվածի անունը, ազգանունը.

2) զոհվածի ընտանիքի անդամ լինելը հաստատող փաստաթղթեր,

3) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,

4) զոհվածի մահվան վկայականը,

5) զոհվածի հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տված տեղեկանքն այն մասին, որ պետական պաշտոն զբաղեցրած անձը մահացել (զոհվել) է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ այդ դեպքը տեղի է ունեցել նրա պաշտոնական պարտականությունները կատարելու առնչությամբ,

6) ընտանիքի անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող անդամի օրինական ներկայացուցչի դիմելու դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը լինելը հաստատող փաստաթուղթը:

Իրավաբան.

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել