Իրեր, որոնք արգելվում են ծանուցել դատապարտյալներին

ՀՀ կառավարության N 1543-Ն որոշմամբ սահմանվում է Իրերի, առարկաների եվ սննդամթերքի, որոնք արգելվում են ունենալ կալանավորված անձանց եվ դատապարտյալներին իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով եվ փաթեթներով ցանկը:
1. Քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և արտադրատեսակներ
2. Ցանկացած տեսակի հրազեն և սառը զենք
3. Ցանկացած տեսակի հեռահաղորդակցության կապի միջոց (բջջային հեռախոս, ռացիա և այլն), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
4. Դրամ, արժեթղթեր, թանկարժեք իրեր, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
5. Ապակյա կամ մետաղյա տարաներ, ինչպես նաև այդ տարաներով հեղուկներ կամ սննդամթերք, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
6. Օպտիկական սարքեր (բացառությամբ ակնոցների), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
7. Ցանկացած տեսակի փաստաթուղթ (բացառությամբ քրեական գործին վերաբերող կամ իրենց իրավունքներին և օրինական շահերին առնչվող փաստաթղթերի և գրառումների, եթե դրանք չեն պարունակում պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
8. Կացին, մուրճ և այլ գործիքներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
9. Դանակ, ածելու շեղբ կամ կտրող-ծակող այլ առարկաներ, որոնք իրենց կառուցվածքով նման են սառը զենքի, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
10. Ֆոտոխցիկ, տեսախցիկ, վիդեո-, աուդիո ձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկա, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
11. Տոպոգրաֆիկ քարտեզներ, կողմնացույցներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
12. Երաժշտական գործիքներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
13. Խմորիչ, տնային պայմաններում պատրաստված պահածոներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
14. Էլեկտրակենցաղային իրեր (բացառությամբ էլեկտրական ածելիների), բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
15. Անկողնային ծրարներ, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկի դատապարտյալների
16. Ցանկացած տեսակի այլ առարկա, իր կամ սննդամթերք, բացառությամբ հետևյալ առարկաների, իրերի կամ սննդամթերքի, եթե վերջիններս գնվել են տվյալ կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գործող խանութից կամ կրպակից:
Սպառիչ ցանկը կարող եք տեսնել ՀՀ կառավարության N 1543-Ն որոշման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել