Բարեխղճությունը օգնում է զարգացնել բիզնեսը. ամառային ճամբար

Աղվերանում այսօր` հուլիսի 14-ին շարունակվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպած ամառային հակակոռուպցիոն ճամբարը:

Հերթական սեմինարը մեկնարկեց բարեխղճության սկզբունքների ուսուցանմամբ: Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց Բարեխղճության հասկացությունը և բաղադրիչները, որից հետո երիտասարդները դիտեցին թմենային առնչվող ֆիլմեր, տեղի ունեցավ քննարկում: Այնուհետև փաստաբանն անդրադարձավ բարեխղճությանը բիզնես ոլորտում:

«Վստահությունն ու բարեխղճությունն անխզելիորեն կապված են միմյանց հետ: Ինչո՞ւ է բարեխղճությունը օգտակար բիզնեսում, մի քանի պատճառով` գործնական հարաբերությունները հիմնված են վստահության վրա, վստահություն անհրաժեշտ է և՛ գործատուի, և՛ աշխատողի, և՛ ընկերության, և՛ հաճախորդի հարաբերությունների համար»,- ասաց փաստաբանը:

Իսկ թեման յուրացնելուց հետո երիտասարդներին տրվեցին հստակ հանձնարարությունները, նրանք պետք է կոնկրետ իրավիճակում կողմնորոշվեին ու ճիշտ լուծումներ տային:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հայտարարագրերի հասկացությունը ներկայացրեց ՀԵԻԱ փաստաբան Մարիամ Զադոյանը:

Նա խոսեց բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերի հասկացության, ներկայացման կարգի մասին: Երիտասարդներին տվեց հմտություններ դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու և հայտարարագրերի վերլուծության վերաբերյալ: Երիտասարդները նաև կատարեցին խմբային աշխատանքներ:

Պետական գնումներն ու այս ոլորտոիմ հանրային վերահսկողությունը ներկայացրին ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանն ու ՀԵԻԱ վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Նրանք խոսեցին միջազգային և ներպետական օրենսդրությունից, ներկայացրին պետական գնումների հասկացությունը, անդրադարձ կատարեցին ընթացակարգերին: Կարեն Զադոյանը խոսեց ոլորտում տվյալների հետաքննությունների իրականացումից, ներկայացրեց մի շարք հետաքննություններ, այդ թվում` արված Իրավաբան.net կայքի թիմի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել