Կարևոր իրազեկում աշխատողներին աշխատանքային պայմանագրի վերաբերյալ

2014թ. մարտի 12-ին ուժի մեջ է մտել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխություններն ու լրացումները:

Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասը լրացված է հետևյալ կարևոր դրույթով. «Եթե դատական կարգով հաստատված է, որ աշխատողի և գործատուի միջև գոյություն ունեն, կամ գոյություն են ունեցել փաստացի աշխատանքային հարաբերություններ, ապա աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած այն օրվանից, երբ աշխատողը փաստացի անցել է աշխատանքի:

Աշխատողը աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու նպատակով իրավունք ունի դիմելու դատարան փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյության ժամանակահատվածում, ինչպես նաև փաստացի աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Դատարանի օրինական վճռով գործատուի և աշխատողի միջև փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստի հաստատումը չի ազատում գործատուին օրենքով սահմանված պատասխանատվությունից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել