237 հոգի բերման է ենթարկվել

Բաղրամյան պողոտայում անցկացվող նստացույցը ցրելու ընթացքում ոստիկանության տարբեր բաժիններ են տարվել 237 անձ. այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:

Բաժին տարված անձանցից 7-ը դիմել է բուժօգնության, իսկ 3-ը՝ հիվանդանոց է տեղափոխվել: Ցուցը ցրելու օպերացիայի ժամանակ մարմնական վնասվածքներ է ստացել 11 ոստիկան:

Իսկ թե քանի հոգի է ազատ արձակվել բերման ենթարկելուց հետո, ոստիկանությունից հրաժարվեին տեղեկություններ տալ, նշելով, որ այս պահին դեռևս այսքանը կարող են ասել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանությունը ֆիզիկական ուժի և հատուկ տեխնիկայի գործադրմամբ ցրեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած խաղաղ բողոքի ակցիան:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել