Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել բանդայով զինված հարձակումներ կատարելու հերթական գործը:
Համաձայն մեղադրական եզրակացության, բանդայի պարագլուծը 35-ամյա Հովհաննես Մելքոնյանն է: Նրանք մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա հանցանքներ կատարելու համար ստեղծել է կազմակերպված խումբ, որի կազմում կատարել է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն, շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն և խոշոր չափերով ապրանքների մաքսանենգություն:
Նրա մյուս երկու հանցակիցներն են 26-ամյա Սեմյոն Եդիգարյանն ու 24-ամյա Խոսրով Մելքոնյանը: Նրանք մեղադրվում են այն բանի համար, որ հանցանքներ կատարելու համար ստեղծված խմբի կազմում կատարել են առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն, շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանություն և խոշոր չափերով ապրանքների մաքսանենգություն:
Գործով տուժողները Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիներ են: Գործը մակագրված է դատավոր Արշակ Վարդանյանին:
Երեք ամբաստնյալների հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է կալանավորումը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: