Մայիս ամսին ևս 2 տոն օր

«ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 8.1-րդ հոդվածի համաձայն մայիսի 15-ը, Ընտանիքի օրն է: Այս տոն օրը չի հանդիսանում ոչ աշխատանքային օր:

Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն մայիսի 28-ը, Հանրաապետության տոնն է, որը հանդիսանում է ոչ աշխատանքյաին օր:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն` ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով: Օրենքի այս կետը չի տարածվում կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների վրա:

Համաձայն վերոհիշյալ հոդվածի մայիսի 27-ին աշխատանքային օրվա տևողությունը կկրճատվի մեկ ժամով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել