Փաստաբանների վերապատրաստման դասընթացների շրջանակներում, այսօր՝ մայիսի 6-ին սեմինարներով հանդես եկան երկու փաստաբաններ՝ Վրեժ Գասպարյանն ու Մարատ Ատովմյանը:
Վրեժ Գասպարյանը խոսեց աշխատանքային իրավահարաբերությունների ծագման, փոփոխման և դադարեցման առանձնահատկություններից, իսկ Մարատ Ատովմյանը ներկայացրեց աշխատանքային վեճերը:
Հիշեցնենք, որ սեմինարները կազմակերպվել են «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Դրանք կշարունակվեն նաև մայիսի 9-ին:
Կարդացեք նաև՝ Վերապատրաստման դասընթացներ փաստաբանների համար