Ովքե՞ր իրավունք ունեն ցուցմունք չտալ դատարանում

Որպես վկա չեն կարող հարցաքննվել՝

  • ներկայացուցիչները կամ պաշտպանները՝ այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս
  • Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստական հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս
  • դատավորները` որևէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների առնչությամբ
  • ձեռնադրված հոգևորական-խոստովանահայրը` գործի այն հանգամանքների առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել խոստովանության ժամանակ

Դատարանում որպես վկա ցուցմունք տալուց որոշակի հարցերին չպատասխանելու իրավունք ունեն`

  • ամուսինները կամ նրանց հետ արյունակցական` մինչև 2-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձինք` միմյանց դեմ ցուցմունք տալու դեպքում (անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները)
  • զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները՝ գործի փաստական հանգամանքներին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել