Կիպրոսի խորհրդարանը մոտ մեկ ժամ առաջ միաձայն ընդունել է Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նոր օրենքի համաձայն` Ցեղասպանության ժխտողները կդատապարվեն 5 տարվա ազատազրկման և 10 հազար եվրո տուգանքի:
Հիշեցնենք, որ այս օրերին պաշտոնական այցով Կիպրոսում է հայաստնյան պատվիրակությունը` ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ: