Կինը դատապարտվել է ամուսնությունից ժամեր անց ամուսնուն սպանելու համար

The Huffington Post-ը գրում է, որ Հարավային Փենսիլվանիայում հարսնացուն դատապարտվել է ամուսնությունից ժամեր անց ամուսնու անկանխամտածված սպանության մեջ:

Ըստ պարբերականի՝ 31-ամյա Քրիստինա Ջորջն ուրբաթ օրը ատենակալների կողմից մեղավոր ճանաչվեց 21-ամյա ամուսնու Քեթլին Ֆրենսիսի սպանելու համար: Ոստիկանության փոխանցմամբ Քրիստինայի և ամուսնու միջև վեճ է ծագել այն հարցի շուրջ, թե ով պետք է վարի ավտոմեքենան: Պաշտպանության փոխանցմամբ ատրճանակն կրակել է այն ժամանակ, երբ Քրիստինան փորձել էր ավտոմեքենայի փոքրիկ արկղից այն ավելի հարմար և ապահով վայր տեղափոխել:

Ամբաստանյալի պաշտպան Ստեֆեն Կոլաֆելլան պնդել է, որպեսզի ատենակալները արդարացնեն իր վստահորդին՝ «դժբախտ պատահարի արդյունքում անզգուշությամբ կատարված սպանության» հիմքերով, բայց մեղադրող դատախազի տեղակալ Բրիթանի Սմիթի փոխանցմամբ՝ ատրճանակն կրակել է այն ժամանակ, երբ նա հանել էր այն խցիկից. «Ատրճանակը վերցնելիս պետք է հիշել այն, որ պատասխանատվություն ես կրում քեզ շրջապատող մարդկանց համար»,- ասել է փաստաբանը:

Պատրաստեց՝ Լիլիթ Խառատյանը:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել