Այսօր Ուկրաինայի ժամանակով 19:30-ին, իսկ մեր ժամանակով 20:30-ին պետք է տեղի ունենար Կիև-Երևան թռիչքը, սակայն այն կասեցվել է: Ինչպես հաղորդում է Իրավաբան.net-ի թղթակիցը, ով ուղևորների մեջ է եղել` Կիևի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանում այսօր օդանավը տեղի ժամանակով 19:30 շարժվեց, սակայն 15 րոպե անց թռիչքը դադարեցվեց. «Օդանավը դուրս էր գալիս դեպի թռիչքուղի, 19:45 կանգնեց և բոլորին իջեցրին` պարզաբանելով, որ տեխնիկական անսարքություն է եղել»,- հաղորդեց մեր թղթակիցը` հավելելով, որ ուղևորներին խնդրել են սպասել մինչև թռիչքի պատրաստ կլինի այլ օդանավը:
Օդանավակայանի անձնակազմը ուղևորներին վստահեցրել է, որ խնդիրը զուտ տեխնիկական բնույթի է և անհանգստանալու կարիք ամենևին էլ չկա:
23:11
Իրավաբան.net-ի թղթակիցը հայտնում է, որ քիչ առաջ Կիև-Երևան չվերթի ուղևորներին այլ օդանավ տեղափոխեցին, շուտով այն կուղևորվի Հայաստան: Ավիաընկերության ղեկավարության անունից ուղևորներին ներողություն են խնդրել: