Ո՞րն է առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության իրավունքը

Մեր օրերում հաճախ ենք ականատես լինում այն դեպքերին, երբ երեխան սոցիաալապես անապահով վիճակում գտնվելու պատճառով չի կարող օգտվել իր կրթություն ստանալու իրավունքից:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքը հաշվի առնելով այս կարևորագույն խնդիրը` հոդված 20-ում սահմանել է Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունքը:

Այսպես, երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

Այս իրավունքի իրականացման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է տարածքային կենտրոն: Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք:

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար: Որպես կանոն, հարկ է նշել, որ այն վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել