Հայաստանի Հանրապետության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքը նախատեսում է սանկցիա` տուգանքի ձևով, ստորև ներկայացված հետևյալ պարտավորությունները պատշաճ կերպով չիրականացնելու դեպքում։
1. 1703 հոդվածի համաձայն` հարկերը սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում` առաջանում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
2. 1704 հոդվածի համաձայն` հարկային մարմիններում սահմանված ժամկետում հաշվառման չկանգնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկի չափով:
3. 1706 հոդվածի համաձայն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռներեցի կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի կատարողի հետ կատարված գործառնությունների, ինչպես նաև իրենց կողմից և իրենց հաշվին ֆիզիկական անձին վճարված եկամուտների և պահված հարկերի մասին տվյալները, հարկման նպատակով օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված անհրաժեշտ այլ տվյալներ հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տվյալներ հաղորդելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով:
Վերը նշված 3–րդ կետով արարքը, որը նպաստել է հարկ վճարողի կողմից հարկվող օբյեկտը, այսինքն` հարկը, թաքցնելուն` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչև քսանապատիկի չափով:
Միևնույն ժամանակ, ՀՀ «Քրեական» օրենսգրքի 205–րդ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն ստորև ներկայացված հետևյալ պարտավորությունները պատշաճ կերպով չիրականացնելու դեպքում.
1. հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Նշված խոշոր չափը հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարն է։
2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
Նշված առանձնապես խոշոր չափը հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարն է։
ՀԵԻԱ Իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ՝ Առնոլդ Վարդանյան