Մեքենան ընկել է Արփա գետը

Փետրվարի 8-ին, ժամը 04.54-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր – Երևան հատվածում (8-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում՝ «ՋիԷմՍի» մակնիշի 34CU487 պ/հ ավտոմեքենան միջպետական Մ-2 ավտոճանապարհի Երևան – Մեղրի հատվածում (113-րդ կմ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Արփա գետը, վարորդ Մ. Ա.-ը (ծնվ. 1976թ.) մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարնեն ավտոմեքենան դուրս են բերել գետից, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ հանել ճանապարհի երթևեկելի հատված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել