Այսօր ՀՀ կառավարության դիմաց բողոքի ցույց իրականացնող Փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը հանդիպեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Հանդիպումից հետո ՓՄՁ ներկայացուցիչներն Իրավաբան.net-ին հաղորդեցին, որ վարչապետի հետ ընդհանուր հայտարարի են եկել և ակցիան այսօր դադարեցնում են:
«Ներկայացրել ենք հետևյալ պահանջները` նա, ով կարողանում է ներկայացնել փաստաթղթաշրջանառության թուղթը, 1 տոկոսով է աշխատում, իսկ ով, որ չի կարողանում, 3․5 տոկոս: Երկուշաբթի պատասխանը կտան: Բայց դրական կլինի, իմ կարծիքով»,- ասաց հանդիպման մասնակից քաղաքացիներից մեկը: