ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Իրավաբան.net կայքի հարցին.
Հարց. Մամուլում հրապարակումներ են եղել, որ ԵԽԽՎ մերժել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորի Հայաստանի կողմից ներկայացված թեկնածությունները: Արդյո՞ք հավաստի են այդ հրապարակումները:
Պատասխան. Արտաքին գործերի նախարարությունը ստացել է ՀՀ կողմից հայցված ԵԽ նախարարների կոմիտեի խորհրդատվական խմբի 2014թ. դեկտեմբերի 22-ի կարծիքը, ըստ որի` ՄԻԵԴ-ում դատավորի թափուր տեղի համար ՀՀ կողմից ներկայացված թեկնածուներից մեկը ոչ ամբողջովին է համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին: Նկատի ունենալով վերոհիշյալը` որոշվել է ՀՀ կողմից ներպետական մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը ԵԽԽՎ չուղարկել, ուստի այն ԵԽԽՎ կողմից չէր կարող մերժվել: