Կալանքից ազատում` 1 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր` հունվարի 6-ին, դերասան Սամվել Ղարիբյանի կալանքը փոխարինեց գրավով: Այս մասին Իրավաբան.net-ին փոխանցեց Սամվել Ղարիբյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա հաղորդեց. «Այսօր 20:30-ին դատարանը որոշում հրապարակեց, որով բավարարեց քննիչի միջնորդությունը` Սամվել Ղարիբյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքն ընտրելու վերաբերյալ, միաժամանակ դատարանը նաև բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և թույլատրելի համարեց կալանքից գրավով ազատումը»: Հայկ Ալումյանը նաև փոխանցեց, որ գրավի չափը 1 մլն ՀՀ դրամ է: Սամվել Ղարիբյան երեք երեխաների հայր է, փաստաբանի խոսքերով` նրանցից երկուսը անչափահաս են, իսկ մեկն առողջական լուրջ խնդիրներ ունի:

Հիշեցնենք` հունվարի 4-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի որոշմամբ՝ ձերբակալվել է Երևան քաղաքի Կուրղինյան 11 շենքի բնակիչ 56-ամյա Սամվել Ղարիբյանը: Այս մասին հաղորդել է Shamshyan.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ` վերջինս կասկածվում է անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Կուրղինյան փողոցի 5-րդ շենքի դիմաց իր վարած Ford Transit մակնիշի 706 ՏՍ 65 համարանիշի ավտոմեքենայով Երևան քաղաքի բնակչուհի 56-ամյա Գոհար Հայրապետյանին վրաերթի ենթարկելու մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել