Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով Փաստաբանների պալատի 2014թ․ կատարած աշխատանքները, պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձավ այս տարվա ընթացքում փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին։ «Փաստաբանների նկատմամբ ագրեսիվ պահվածքը միշտ եղել է։ Հիմա ամեն մի փոքրիկ բան շատ արագ տեղափոխվում է սոցիալական տիրույթ և ԶԼՄ դաշտ։ Մենք զինված ստորաբաժանումներ չունենք, որոնց կուղարկենք փաստաբաններին պաշտպանելու, մենք լրագրողների նման փորձում ենք խոսքի, ինչպես նաև իրավաբանության միջոցով փաստաբաններին պաշտպանել»,- ասաց պարոն Զոհրաբյանը։
Փաստաբանների նկատմամբ բռնություններն, ըստ ՓՊ նախագահի, պայմանավորված են մի շարք գործոններով, այդ թվում՝ փաստաբանների պահվածքով․ «Ինչո՞ւ, որովհետև փաստաբանը նույնպես պետք է շատ նրբանկատ լինի, որոշակի առումով լուրջ զսպվածություն դրսևորի»,- նշեց ՓՊ նախագահը՝ միաժամանակ հավելով՝ հիմնականում նմանաբնույթ իրավիճակներ լինում են պետական պաշտոնատար անձանձ անգործության արդյունքում։
Մանրամասները տեսանյութում։