Կատարողական գործողությունները կատարվում են աշխատանքային օրերին` ժամը 08.00-ից մինչև 20.00-ն: Այդ սահմաններում կատարողական գործողությունների կատարման կոնկրետ ժամանակը սահմանում է հարկադիր կատարողը: Կողմերն իրավունք ունեն առաջարկել կատարողական գործողությունների կատարման իրենց համար հարմար ժամանակ:
Ոչ աշխատանքային օրերին, ինչպես նաև գիշերային ժամերին կատարողական գործողությունները թույլատրվում են, եթե`
1) անհրաժեշտ է անհապաղ կատարում.
2) պարտապանի մեղքով դրանց կատարումը մնացած օրերին և սահմանված ժամերին անհնարին է.
3) հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված դեպքերում.
4) դա նախատեսված է կատարողական թերթով:
Ինչպես նաև կատարողական գործողությունների համար սահմանված ժամկետի ավարտից հետո կատարողական գործողությունները կարող են շարունակվել, եթե անհրաժեշտ է ավարտել սկսված կատարողական գործողությունները:
Կատարողական գործողությունների կատարման ժամանակը
![](/banner/BeFree24_Web-Banner_840x90_02.png)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2013/09/IMG_1996-copy.jpg)