Ո՞րն է պատժի նպատակը

Պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ: Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի` պատժի տեսակներն են՝

1) տուգանքը.
2) որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը.
3) հանրային աշխատանքները.
4) հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը.
4.1) զինվորական ծառայության մեջ սահմանափակումը.
5) գույքի բռնագրավումը.
6) կալանքը.
7) կարգապահական գումարտակում պահելը.
8) ազատազրկումը որոշակի ժամկետով.
9) ցմահ ազատազրկումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել