Պաշտպան ունենալու իրավունքն անձի կարևոր դատավարական իրավունքն է:Եթե անձը նախնական քննության ընթացքում չի ցանկացել պաշտպան ունենալ, իրավունք ունի դատաքննության ժամանակ պահանջել պաշտպանի մասնակցությունը և այդ պահանջը պարտադիր պետք է բավարարվի:
Եթե դատաքննության ընթացքում ամբաստանյալը պաշտպան չի ունեցել, սակայն ինչ որ պահի ցանկություն է հայտնում պաշտպան ունենալ, ապա դատարանը պետք է հետաձգի գործի քննությունը և հրավիրի պաշտպանին բավարար ժամանակ տրամադրի՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Ավելին դատական քննության ցանկացած պահի ամբաստանյալն իրավունք ունի պահանջելու, որպեսզի պաշտպանը փոխարինվի մեկ այլ պաշտպանով կամ ներգրավվի նոր պաշտպան: Այդ դեպքում ևս դատական գործի քննությունը հետաձգվում է, որպեսզի նոր պաշտպանին հնարավորություն տրվի ծանոթանալ գործի նյութերին: