Վկայի ցուցմունքերի հրապարակման կարգը

Հետաքննության, նախաքննության կամ նախորդ դատական քննության ընթացքում վկայի տված ցուցմունքների հրապարակումը, ինչպես նաև նրա ցուցմունքների ձայնագրառման վերարտադրումը դատական քննության ժամանակ թույլատրվում է, երբ վկան դատական նիստից բացակայում է այնպիսի պատճառներով, որոնք բացառում են նրա դատարան ներկայանալու հնարավորությունը, էական հակասություններ կան այդ ցուցմունքների և դատարանում վկայի տված ցուցմունքների միջև, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

Վկայի ցուցմունքների ձայնագրառման վերարտադրումը հնարավոր է միայն նրա հարցաքննության արձանագրությունը կամ դատական նիստի արձանագրության այն մասը հրապարակելուց հետո, որտեղ ամրագրված են վկայի ցուցմունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել