Արդյո՞ք պաշտոնատար անձինք պետք է ընդունեն քաղաքացիներին

Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն` նրանց առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու նպատակով: Ընդ որում, ընդունելությունը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` քաղաքացիներին հայտնված օրերին և ժամերին:

Հարկ է նաև նշել, որ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են`
ա) ընդունել և իրենց լիազորությունների սահմաններում, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում, քննարկել քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները, պատասխանել դրանց և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ.
բ) ապահովել յուրաքանչյուր առաջարկության, դիմումի, բողոքի` ժամանակին ու համակողմանի քննարկումը, դրանց առթիվ հիմնավորված որոշումների ընդունումը, քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների վերաբերյալ ընդունված որոշումների փաստացի կատարումը.
գ) իրականացնել քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների համալիր ուսումնասիրություն` այդ աշխատանքի արդյունքներն օգտագործելով համապատասխան բնագավառում ծառացած խնդիրները լուծելիս:

Պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկումը կազմակերպելու համար պատասխանատվություն են կրում դրանց ղեկավարները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել