Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթերը, որոնք տվել են օտարերկրյա պետությունների իրավասու մարմինները և ներկայացվել են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համար, պետք է հյուպատոսական օրինականացման ենթարկվեն, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, և թարգմանվեն հայերեն։ Թարգմանության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով։
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը միմյանց և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ ամուսնության գրանցման վերաբերյալ դիմումները ներկայացնում և ամուսնության գրանցման մասին թույլտվություն են ստանում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից: