Կհանգստանանք 3 օր

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։ Այն նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-ից 18-ը)։ Այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը նշում է օգոստոսի 17-ին:

Հաշվի առնելով Կառավարության 2013թ. նոյեմբերի 21-ի թիվ 1265-Ն որոշումը, համաձայն որի աշխատանքային երկուշաբթի օրը` օգոստոսի 18-ը տեղափոխվել է օգոստոսի 23-ին՝ շաբաթ օր, ուստի Հայաստանում 3 օր անընդմեջ հանգստյան օրեր են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել