ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20-րդ և 51-րդ հոդվածների 1-ին մասերը` ո ր ո շ ու մ ե մ.
Աղվան Հովսեփյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ,- ասվում է հրամանագրում: