Դատախազները նշում են իրենց տոնը

ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան եւ դատախազության 96-րդ տարեդարձին: Դատախազության լրատվության բաժնի փոխանցմամբ` նիստին մասնակցում էին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ Կառավարությանն առընթեր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը:

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնելով բոլոր դատախազներին և դատախազական անձնակազմին ամբողջ ներուժով աշխատելու համար, վստահություն հայտնեց, որ հաջորդ տարի առիթ և հիմք կլինի արձանագրելու և ավելի ընդգծելու այն աշխատանքը, որը կատարվել և կատարվում է:

«Մենք բոլորս կոչված ենք ապահովելու օրինականությունն ու արդարությունը, և դա մեր գործունեության հիմնական անշեղ սկզբունքն է: Ես համոզված եմ, որ այդ սկզբունքի հետևողական իրականացումը ուղղակիորեն կհանգեցնի աշխատանքի արդյունավետությանը և երկրում օրինականության և արդարության երաշխավորմանն ու առավել ամրապնդմանը»,- իր խոսքում նշեց ՀՀ գլխավոր դատախազը:

ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ոստիկանության պետի, ԱԻ նախարարի, ՀՔԾ պետի կողմից ՀՀ գլխավոր դատախազին և համակարգի մի խումբ աշխատակիցերի շնորհվեցին գերատեսչական մեդալներ, պարգևներ և հուշանվերներ: ՀՀ գլխավոր դատախազը պարգևներ և շնորհակալագրեր հանձնեց դատախազության համակարգի մոտ հինգ տասնյակ աշխատակիցների:

Լուսանկարները՝ genproc.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել