Դատապարտյալները պահվում են խիստ մեկուսացման պայմաններում՝ դատապարտյալներին անջատ պահելու չափանիշներին համապատասխան:
Դատապարտյալի վրա տարածվում են փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ազատազրկման դատապարտված անձի համար ՀՀ քրեակատարողական օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված պատիժը կրելու պայմանները, բացառությամբ կալանք պատժատեսակի համար հիշյալ օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների:
Դատապարտյալին տեսակցություն չի տրամադրվում, բացառությամբ պաշտպանի հետ տեսակցության և ստորև նշված դեպքերի, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերի:
Դատապարտյալին չի թույլատրվում վարել նամակագրություն, ստանալ ծանրոց, հանձնուք և փաթեթ, բացառությամբ առաջին անհրաժեշտության առարկաների և սեզոնային հագուստի: Դատապարտյալի նախնական կամ միջին մասնագիտական կրթություն չի իրականացվում:
Անչափահաս դատապարտյալին ամսվա ընթացքում մեկ անգամ տրամադրվում է մինչև չորս ժամ տևողությամբ կարճատև տեսակցություն ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ:
Դատապարտյալն օգտվում է առնվազն մեկ ժամ, իսկ անչափահաս դատապարտյալը՝ առնվազն երկու ժամ տևողությամբ ամենօրյա զբոսանքի իրավունքից:
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված անձնական բացառիկ հանգամանքների դեպքում դատապարտյալին հիմնարկի պետի որոշմամբ կարող է թույլատրվել օգտվել հեռախոսակապից կամ տրամադրվել մինչև չորս ժամ տևողությամբ կարճատև տեսակցություն: