Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխվել է

Մոսկվայի քաղաքային դատարանի ղեկավարությունը որոշում կայացրեց չերկարաձգել հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման ժամկետը:

Այս մասին փոխանցում է lenta.ru կայքը:

Քաղաքային դատարանը խախտումներ է հայտնաբերել Տվերյան դատարանիˋ 2013 թվականի դեկտեմբերի 13-ի որոշման մեջ և նյութերն ուղղարկել է կրկնակի քննության:

Հիշեցնենք, որ նախորդ տարի՝ հուլիսի 13-ին «Նոր Մոսկվայում»` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս էր եկել երկրորդական ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել