ՀՀ Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի լուսաբանման թեմայով հայտարարված լրագրողական մրցույթում Իրավաբան.net-ի երկու լրագրողներն արժանացել են մրցանակների:
Նունե Հովսեփյանն իր «Ճաղերից այս կողմ. կալանքը` բացառիկ խափանման միջոց Քրդատ նոր օրենսգրքի նախագծով» նյութով զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ Արև Ավագյանը՝ երրորդ, «Քրեական դատավարության նոր օրենսգիրքը կօգնի բարձրացնել վստահությունը դատարանների հանդեպ. Արման Թաթոյան» հարցազրույցով:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է yerkir.am կայքի լրագրող Աստղիկ Կարապետյանը:
Մրցույթի հաղթողներն արժանացել են դրամական պարգևների և հավաստագրերի:
Մրցույթը կազմակերպել էր «Էյջ Էմ» իրավախորհրդատվական գրասենյակը ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի աջակցությամբ:
Նշենք, որ դրան նախորդել էր Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ երկօրյա սեմինար: