Սրբուհի Գալյանի ելույթը «Նոր մոտեցումներ կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով պանելային քննարկմանը

Սրբուհի Գալյանի ելույթը «Նոր մոտեցումներ կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով պանելային քննարկմանը
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթ ունեցավ «Նոր մոտեցումներ կոռուպցիայի դեմ պայքարում» խորագրով պանելային քննարկմանը։
Ելույթի ժամանակ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված աշխատանքների մասին խոսելիս նա նշեց,-«Առյուծի բաժին գործը, ըստ էության մեր պետության կողմից արվել է, որովհետև յուրաքանչյուր ռազմավարական ուղղության համար ստեղծվել է առանձին մարմին, որը պատասխանատվություն է կրում իր ուղղությամբ կոռուպցիայի դեմ պայքարելու համար»։
Արդարադատության նախարարը քննարկման ընթացքում անդրադարձ կատարեց նաև հետևյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարի ավելի թափանցիկ և հաշվետվողական մեխանիզմների ներդրմանը, գործադիր մարմիններում որոշում կայացնելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձանց բարեվարքության հարցաթերթիկ ներկայացնելու պարտականության սահմանմանը, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում ՀԿ-ների ներգրավման մրցույթին, Պետական գնումների ոլորտում շահերի բախման ինստիտուտի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների իրականացման և այլ հարցերի։

Միջոցառումը կազմակերպվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել