Աշխատանք` Իրավաբան.net կայքի լուսանկարիչ, օպերատոր և մոնտաժի մասնագետ
Աշխատանքի վայր` Իրավաբան.net լրատվական կայք, ք.Երևան
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է նպաստել Հայաստանում նոր մտածելակերպի, մասնագիտական բարձր կարողությունների և բարոյական նկարագրի տեր կիրթ իրավաբանների սերնդի ձևավորմանը, հասարակությունում իրավական մշակույթի արմատավորմանը և իրավունքի գերակայության հաստատմանը: Ասոցիացիայի խնդիրներն են.
- Բարձրացնել հասարակության իրավագիտակցության մակարդակը և պաշտպանել մարդու իրավունքները, օրինական շահերը և հիմնարար ազատությունները,
- Բարելավել և զարգացնել իրավաբանական մասնագիտության և էթիկայի նորմերը,
- Նվազեցնել հանրային ծառայություններ մատուցող պետական, այդ թվում արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության կոռուպցիոն ռիսկերը, քաղաքացիների իրավական իրազեկության բարձրացման, մասնակցային և հանրային վերահսկողության իրականացման միջոցով ապահովել թափանցիկությունն և հաշվետվողականությունը:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտարարում է մրցույթ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Իրավաբան.net լրատվական կայքի լուսանկարիչ, օպերատոր և մոնտաժի մասնագետ տեղի համար (մեկ դրույք):
Պարտականություններ`
- իրականացնում է լուսա և տեսանկարահանումներ՝ Երևանում և ՀՀ մարզերում.
- իրականացնում է դատական գործերի լուսա և տեսանկարահանումներ, այդ թվում նաև կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործեր.
- նախապատրաստում է հանձնարարված թեմաներով ծրագրային և ինֆորմացիոն բնույթի լուսանկարներ և տեսահոլովակներ.
- իրականացնում է նկարահանած տեսանյութերի մոնտաժ.
- կատարում է ծրագրի ղեկավարի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:
Պահանջվող որակավորում`
- համապատասխան ոլորտի բարձրագույն կրթություն.
- օպերատորի և/կամ մոնտաժի մասնագետի աշխատանքի երկու տարվա փորձ.
- լուսանկարհանման, տեսանկարահանման, ինչպես նաև լուսանկարների և տեսանյութերի մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն.
- հետաքրքրվածություն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում.
- հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն.
- աշխատանքային ծանրաբեռնվածությամբ աշխատելու կարողություն.
- թիմային աշխատանքի կարողություններ:
Աշխատավարձի մասին
Լուսանկարիչ, օպերատոր և մոնտաժի մասնագետի աշխատավարձը` պայմանագրային: Աշխատավարձը կվճարվի բանկային փոխանցման միջոցով:
Համապատասխան որակավորում ունեցող անձիք կարող են ներկայացնել համապատասխան դիմում, իրենց ամփոփ ինքնակենսագրականը (CV), և հետաքրքրության նամակը (մինչև 300 բառ)` [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 29-ը, ժամը 17.00-ը` նամակի վերնագիրը անվանելով՝ «Լուսանկարիչ, օպերատոր և մոնտաժի մասնագետ»: Հեռախոս՝ 010 54 01 99:
Ընտրությունը կատարվելու է մրցութային հիմունքներով: Միայն երկրորդ փուլ անցած դիմողները կհրավիրվեն թեսթային աշխատանքների: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դիմողները կհրավիրվեն հաջորդ՝ բանավոր փուլին:
Խնդրում ենք ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից: