Հայտնի են երրորդ փուլի փոքր դրամաշնորհներ ստացած ՔՀԿ-ների անունները

Սույն թվականի մարտի 31-ին «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովն ավարտեց Ծրագրի շրջանակներում հայտարարված փոքր դրամաշնորհային մրցույթի 3-րդ փուլին դիմած հայտերի գնահատումը:

Փոքր դրամաշնորհային մրցույթի 3-րդ փուլի ընթացքում ընդհանուր թվով դրամաշնորհային ծրագրեր են ներկայացրել 7 ՔՀԿ-ներ, որոնցից 2-ը Լոռու մարզից, 3-՝ը Շիրակի մարզից, 2-ը՝ Երևանից: Ներկայացված ծրագրերից 5-ը անցնելով նվազագույն անհրաժեշտ միավորների շեմը՝ ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովի կողմից ընտրվել են որպես փոքր դրամաշնորհների մրցույթի երրորդ փուլի հաղթողներ:

Ստորև ներկայացնում ենք հաղթող ծրագրերի և ներկայացնող կազմակերպությունների ցանկը.

  1. «Հայաստան ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի վերհանում» ծրագիր, իրականացնող` «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» (ՀՍԻԿ) հասարակական կազմակերպություն, համագործակից՝ «Վանաձորյան Խճանկար» շաբաթաթերթի խմբագրություն (Լոռու մարզ):
  2. «Հակակոռուպցիոն կրթության և բարեվարքության ամրապնդման մշտադիտարկում ՀՀ Բուհերում» ծրագիր, իրականացնող` «Էլեգիա» մշակութային հասարակական կազմակերպություն (Երևան):
  3. «ԲՍՓՀ  գործառույթների մոնիթորինգ» ծրագիր, իրականացնող` Գյումրու Երիտասարդ Կանանց Քրիստոնեական Ասոցիացիա (YWCA) ՖԼՈՐԱ հասարակական կազմակերպություն, համագործակից՝ «Համայնքային նախաձեռնությունների և քարոզչության կենտրոն» հասարակական կազմակերպություն (Շիրակի մարզ):
  4. «Մոնիթորինգի իրականացում Երևան քաղաքի 2 պոլիկլինիկաներում՝ պետության կողմից մարդասիրական ճանապարհով ստացված և անվճար տրվող դեղորայքի, բուժ. պարագաների և բժշկական սարքերի, ինչպես նաև պետության կողմից հակտացված գումարներով գնված ապրանքների ձեռք բերման և հիվանդներին բաշխումների վերաբերյալ» ծրագիր, իրականացնող` «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն հասարակական կազմակերպություն (Երևան):
  5. «Շիրակի և Արագածոտնի մարզերի հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանությունը, որպես հակակոռուպցիոն դիմադրողականություն առողջապահական գործընթացներում» ծրագիր, իրականացնող` «Բարեփոխում և զարգացում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն, համագործակից՝ Գյումրու «Կանթեղ» մանկապատանեկան հասարակական կազմակերպություն (Շիրակի մարզ):

Ծրագրի դրամաշնորհային հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում դրամաշնորհային հայտեր ներկայացրած, սակայն դրամաշնորհներ չստացած բոլոր կազմակերպություններին և հորդորում է դիմել 2016 թվականի ընթացքում ծրագրի շրջանակներում հայտարարվելիք փոքր դրամաշնորհային մրցույթի 4-րդ փուլին:

Հիշեցնենք, որ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը, համաֆինանսավորում` ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում»

Ծրագրի Դրամաշնորհային հանձնաժողով

Լուրեր

Իրադարձություններ