Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված հռչակագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել X-ի միկրոբլոգում:
«Մենք մեծ գոհունակությամբ ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնեցված պատմական հռչակագիրը։ Միացյալ Նահանգների արժեքավոր աջակցությամբ ձեռք բերված այս համաձայնագիրը տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հիմքն է՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա»,-նշված է գրառման մեջ։