«Բիզնեսի շրջանակներում կա տարածված ընկալում, որ փաստաբանը անհրաժեշտ է միայն այն դեպքում, երբ կոնկրետ իրավական խնդիր է սկսվում, ասեմ ավելին, նույնիսկ ոչ թե իրավական խնդիր, այլ հենց կոնկրետ դատական գործընթացի հետ առնչվող խնդիր»,- այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց «Բեսթ սոլյուշնս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան Վահե Աստվածատրյանը։
Փաստաբանի դիտարկմամբ՝ այս մտածելակերպի ակունքները գալիս են խորհրդային տարիներից, երբ Խորհրդային միությունը պրոպագանդում էր, որ իրենց փաստաբաններ պետք չեն, քաղաքացիներին և տնտեսվարողներին ինքնուրույն կպաշտպանեն։
«Այդ թյուր կարծիքի պատճառով հաճախ բիզնեսները ահռելի ռիսկերի առաջ են կանգնում, որովհետև հաշվապահը իր բուն գործառույթներն անելուց զատ, ստիպված է լինում բիզնեսի քմահաճույքներով առաջնորդվել, և «թուղթ սարքել» բիզնեսի համար, փորձել ծածկել անհրաժեշտ հարկային փաստաթղթաշրջանառության դաշտը, որը իրենք տեսնում են, որ անհրաժեշտ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։