Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին․ Էրդողան

Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Ինչպես փոխանցում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը, Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան սպասում է համաձայնագրի ստորագրմանը, որը, նրա ձևակերպմամբ, «կբավարարի Բաքվի օրինական պահանջները»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել